Գյումրիի ընտրությունները իշխող ուժը դարձրել է կյանքի ու մահու կռիվ․ Ռուբեն Մխիթարյան
Քաղաքական
18:41 27/03/2025

Գյումրիի ընտրությունները իշխող ուժը դարձրել է կյանքի ու մահու կռիվ․ Ռուբեն Մխիթարյան

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ հզոր համայնք» կուսակցության կողմից առաջադրված Ռուբեն Մխիթարյանը գրում է․

«Այսօր այցելել եմ թե Կարեն Սիմոնյանին, թե Մարտուն Գրիգորյանին: Գյումրիի ընտրությունները իշխող ուժը դարձրել է կյանքի ու մահու կռիվ: Մի բան գիտեն:))) Փոխեք ձեր կարգախոսը:

Ուժայիններ: Սարի պես ՔՊ-ի թիկունքին»:

Նշենք, որ այսօր առավոտից Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան», «Մեր Քաղաքը» ընդդիմադիր ուժերի նախընտրական շտաբներում, տներում, գրասենյակներում խուզարկություններ են, որոնց հաջորդեցին ձերբակալություններ։ Ձերբակալվել են «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին, որոնց Գյումրիից տեղափոխում են Երևան՝ հակակոռուպցիոն կոմիտե։ Ընտրություններին մասնակից ընդդիմադիր ուժերը տեղի ունեցածը որակում են քաղաքական հետապնդում, նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենց աշխատանքների խոչընդոտման փորձ։ Հետապնդման ենթարկվող թեկնածուներին իրենց աջակցությունն են հայտնել Կոմունիստական կուսակցության կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Վարդան Ղուկասյանը, «Իմ հզոր համայնք» կուսակցության կողմից առաջադրված Ռուբեն Մխիթարյանը, Գյումրու ավագանու ընտրությունների մասնակից «Դեմոկրտական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։   

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գյումրիի ընտրությունները իշխող ուժը դարձրել է կյանքի ու մահու կռիվ․ Ռուբեն Մխիթարյան